Շնորհավորում եմ ոստիկանությանը գալիք ապրիլի 7-ի առթիվ և հանձնում եմ նվերս.
11.10.2020թ` պատերազմի ժամանակ, «Նոր Հայաստանի նոր ոստիկանության» Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինաբար ոստիկանության բաժին էին տարել և ռազմական դրության ժամանակ կառավարության ապօրինի որոշումը ենթադրաբար խախտելու` իշխանությանը քննադատելու համար 300 հազար դրամի չափով տուգանել էին Ռիմա Շախկուլյանին:
Ու սա այն պայմաններում, երբ վերջինիս որդին հենց այդ պահին լինելով զինծառայող պաշպանում էր Հայաստանը արտաքին թշնամուց...
2021թ դեկտեմբերի 21-ին արդեն ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել 11.10.2020թ թիվ 3080 տուգանքի որոշման դեմ Իմ կողմից կազմված վիճարկման հայցադիմումը` միաժամանակ բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունները:
Այսօր արդեն` քիչ առաջ, ՀՀ վարչական դատարանը ՎԴ/13088/05/21 գործով Իմ կողմից կազմված վիճարկման հայցի հիման վրա բավարարել է քաղաքացի Ռիմա Շախկուլյանի հայցը և անվավեր է ճանաչել ռազմական դրության կանոնները խախտելու` կառավարությանը քննադատելու խախտելու համար ոստիկանության կողմից նրա նկատմամբ 300 000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին 11.10.2021թ. թիվ 3080 որոշումը: