00:00:00

Ադրբեջանը «Բայրաքթար» ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է սկսում Նախիջևանում

21:17, 01 ապրիլ 2022 Իրավական

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է սկսել Նախիջևանում։  Այս մասին գրում է РБК-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։

 

 

«Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարտավարական իրավիճակին համապատասխան հրամանատարական կազմի արագ որոշումների կայացմանը»,- գրում է մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ վարժանքների սցենարի համաձայն՝ «Տագնապի» ազդանշանով Նախիջևանի կայազորի զորքերի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։

 

Զորավարժությունների ընթացքում մշակվել է նաև փոխգործակցություն ավիացիայի հետ։ ՀՕՊ ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի ինքնաթիռների դեմ.

«Շտաբի օպերատիվ իրավիճակը բարդացնելու նպատակով լրացուցիչ ուժեր են ներգրավվել, հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են»,- հավելում են մամուլի ծառայությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր