00:00:00

ՀՀԿ-ի նոր նախագիծը կապ չունի քաղաքական իրադարձությունների հետ. Կոստանյան

19:39, 15 մայիս 2018 Իրավական

ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորների կողմից ներկայացվել է Ճանապարհատրանսպորտային երթևեկության ընթացքում շարժական տեսախցիկներով խախտումները արձանագրելը վերացնելու մասին նախագիծ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենց մոտ այս գաղափարն առաջացել էր դեռևս մարտի 3-ին, ներկայացրել են սա դեռևս այն ժամանակ, և քաղաքական վերջին իրադարձությունների հետ կապ չունի: Նրա խոսքով՝ տեսախցիկներով խախտումների արձանագրումը պետք է ունենա ոչ թե պատժիչ, այլ՝ կանխարգելիչ նշանակություն, մինչդեռ շարժական տեսախցիկների կողմից խախտումն արձանագրելը ըստ էության պատժիչ նշանակություն ունի։ «Ինչպես միշտ, մեր գործողությունները պայմանավորված են մարդու իրավունքները առավելագույնս երաշխավորելու անհրաժեշտությամբ ու այդ գործելաոճով էլ միշտ շարժվելու ենք, որովհետև մարդու իրավունքները կապված չեն ոչ կուսակցության, ոչ խմբակցության հետ», - հայտարարեց Կոստանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր