00:00:00

Նոր մանրամասներ ԱԻՆ-ում իրականացվող խուզարկությունից

11:20, 28 մարտ 2022 Իրավական

ԱԱԾ-ն շարունակում է  խուզարկություն  իրականացնել  ՀՀ արտակարգ Իրավիճակների նախարարությունում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ղեկավարած կառույցում չարաշահումներ են հայտնաբերել, և Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող  քրեական գործի շրջանակներում է արվում այս գործողությունները։

Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ մեզ հետ զրույցում ասաց, որ  քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։  Կառույցից միաժամանակ նշեցին, որ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ԱԻ մամուլի խոսնակից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ 

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր