00:00:00

Անմասն չթողնել այն «փողոցայինների» վարքագիծը, ովքեր սպառնում էին պատգամավորներին. Մախմուդյան

18:46, 15 մայիս 2018 Իրավական

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի ժամանակ հղում անելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի արտահայտությանը՝ «փողոցայիններ», ովքեր բռնություն են կիրառել, ասաց. «Ես ուզում եմ անմասն չթողնել, պարոն Պետրոսյանի ձևակերպմամբ, այն փողոցայինների վարքագիծը, որոնք դրսևորեցին պատգամավորների, նրանց ընտանիքի անդամների սպառնալիքների լույսոի ներքո: Դուք զսպվածության կոչ արեցիք, բայց սա կարելի է դիտարկել որպես պատգամավորի անձնական կյանքի միջամտություն, որը պիտի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում մնա»,-դիմելով ՄԻՊ Արմեն Թաթոյանին ասաց նա: Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի թեկնածության դեմ քվեարկելուց հետո մի շարք զանգեր եղան ՀՀԿ-ական պատգամավորներին, շատերի բնակարանների մոտ ակցիաներ իրականացվեցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր