00:00:00

ՀՔԱՎ: Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկի գործի քննությունը պաշտպանի միջնորդությամբ հետաձգվում է արդեն երկրորդ անգամ

18:27, 15 մայիս 2018 Իրավական

Այսօր՝ 2018 թ. մայիսի 15-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործի քննությունը: Ծննդաբերությունից ժամեր անց մահացած ծննդկանի նկատմամբ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին: Տուժող կողմի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը: Այսօր դատական նիստն արդեն 2-րդ անգամ հետաձգվեց Դ. Շահվերդյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի միջնորդությամբ: Պաշտպանը դատարանին տեղեկացրել էր, որ այլ դատական նիստ ունի և այս գործով դատարան չի կարող ներկայանալ, ինչը հարուցեց տուժող կողմի զայրույթը: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր