00:00:00

Եթե ոչ մի անկախ մարմին չի լինելու կառավարության նիստին, ես գնամ ի՞նչ անեմ. ՄԻՊ

16:55, 15 մայիս 2018 Իրավական

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր խորհրդարանում  պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը ճիշտ չէ: «Երբ որոշում էր կայացվել, որ Կառավարության նիստերն այլեւս փակ են լինելու,  այդ դեպքում ո՞րն էր լինելու Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այդ նիստերին: Ես ինքս չէի ուզի մասնակցել այդ նիստերին: Եթե ոչ մի անկախ մարմին չի լինելու կառավարության նիստին, ես գնամ ի՞նչ անեմ: Հակառակը, կարող էր տպավորություն ստեղծվել կառավարության հետ իմ առնչությունների վերաբերյալ: Հիմա երբ քաղաքականություն է փոխվում եւ կառավարության նիստերը դռնբաց են լինելու, եւ իմ գործողությունները նույնպես տեսանելի են, ոչ մի խնդիր չեմ տեսնում մասնակցել կառավարության նիստերին»,-ասաց Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր