00:00:00

Ո՞վ է ձեզ այդ հրամանը տվել. Էդմոն Մարուքյանը՝ Գլխավոր դատախազին

16:41, 15 մայիս 2018 Իրավական

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս վերջին օրերի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերով ինչ-որ աշխատանք կատարվում է: Դատախազն ասաց, որ դատախազությանը հասանելի ցանկացած դեպքով նախաձեռնվել են վարույթներ, մոնիտորինգ է արվել տեսանյութերի, նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին, իրավապաշտպան կազմակերպություններին, ովքեր այդ տեսանյութերն ուղարկել են, հավելեց, որ կան քրեական հետապնդումներ: Ինչ վերաբերում է այդ ժամանակ դեռևս պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելուն, ապա նա ասաց. «Նրանք ձերբակալվել են ապօրինի հանրահավաքներ իրականացնելու հոդվածով»: Արթուր Դավթյանն ասաց, որ ըստ Սահմանադրության՝ ձերբակալված անձը անմիջապես զանգի իրավունք ունի՝ տեղեկացնելու իր գտնվելու վայրը, դա 12 ժամ կարող է հետաձգվել՝ ըստ քննիչի, հատուկ դեպքերում: «Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԺ միայն պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատարը դիմել է այդ հարցով չնախաձեռնել քննարկումներ խորհրդարանում, ապա այդ հարցը հանվել է օրակարգից, իսկ պատգամավորները նույն օրը ձերբակալումից ազատ են արձակվել»: Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ այս ամենը քաղաքական պրոցես է եղել, ոչ մի իրավական: Նա հարցրեց, թե ով է հրաման տվել դատախազին ձերբակալելու: Իսկ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ նման բան չի եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր