00:00:00

Ընտրություններին հաջորդած վեց ամսում քաղաքական հետընթաց ենք ունեցել. Նարեկ Սամսոնյան

22:39, 11 փետրվար 2022 Հասարակություն

Ընտրություններին հաջորդած այս վեց ամսում մեր ընդդիմությունը չկարողացավ հստակ հասկանալ քաղաքական իրողությունների դասավորությունը եւ ձեւավորել արտահերթ քաղաքական օրակարգ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: «Մենք մինչեւ նախորդ ընտրությունները խորհդարանում չունեինք գեթ մեկ ընդդիմություն։ Հիմա մենք ունենք ժողովրդի ձայնը ներկայացնող ֆրակցիաներ, որոնք պետք է քաղաքական ճգնաժամը խորացրած լինեին։ Պատգամավորների կալանավորումներից հետո ընդդիմադիրները պետք է բոյկոտեին նիստերը։ Մենք հեծանիվ չենք հայտնաբերի, եթե ասենք, որ եթե գործընկերոջը ձերբակալում են, դու մի՛ մտիր խորհրդարան։ Այս վեց ամսում մենք ունեցել ենք քաղաքական հետընթաց։ Քաղաքական դաշտը չի պատկերացնում այն գործիքները, որոնցով պետք է աշխատի։ Ի՞նչն էր խանգարում ընդդիմությանն անել այնպիսի հանրահավաքներ, ինչպիսին ԵՄ-ի դիմաց էր։ Հայաստանը չպետք է ապրի բնական քաղաքական օրակարգով։ Հայաստանը պետք է ապրի այնպիսի արտահերթ քաղաքական օրակարգերով, որ հողերը հանձնած մարդիկ ամաչեն տնից դուրս գալ»,- ասաց Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ պետք է վարել նույնքան ակտիվ փողոցային պայքար, որքան պատերազմի ավարտից հետո էր: «Մենք չպետք է ամաչենք փողոցում նստելուց ու պայքարելուց։ Ու հիմար թեզ է, թե ժողովուրդը դուրս չի գալիս։ Ո՛չ, ուղղակի դու՛ք չեք կարողանում դուրս հանել։ Նիկոլը կարողացավ դուրս հանել, դուք չե՞ք կարողանա։ Ընդամենը պետք է ժողովրդին ցույց տալ պրոցես, որը կտանի հաղթանակի, ու ժողովուրդը դուրս կգա։ Ես վստահ եմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը սպասում է, որ լինեն իրական գործողություններ, եւ այդ ամենում ինքն ունենա իր մասնակցությունը»,- նշեց Նարեկ Սամսոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր