00:00:00

«Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ն ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես գալու

03:00, 11 փետրվար 2022 Հասարակություն

Այդ գործընթացը պայմանավորված է բացառապես օրվա քաղաքական իշխանություններին մաքրազերծելու եւ մեղավորներ նշանակելու ցանկությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախաձեռնությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ «Քննիչ հանձնաժողովները ողջ աշխարհում եւ մեր օրենսդրական տրամաբանությամբ ընդդիմության գործիքներ են։ Հաշվի առնելով այն, որ օրվա իշխանությունն ունի պատերազմի ժամանակ տեղի ունեցած խախտումները բացահայտելու բոլոր գործիքները, ուստի, հանձնաժողովի ստեղծումը մեկ նպատակ ունի՝ մաքրազերծելու կապիտուլյանտների խունտան։ Դրան մասնակցելու ցանկություն չունենք»,- ասաց Մամիջանյանը՝ տեղեկացնելով, որ վաղը «Հայաստան» խմբակցության հետ համատեղ հայտարարությամբ են հանդես գալու։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը NEWS.am-ի հետ զրույցում եւս հայտնեց, որ վաղը ընդդիմադիր խմբակցությունները այս հարցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես գալու։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր