00:00:00

«Բլինկենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը՝ նպատակ ունենալով օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված բոլոր խնդիրները». Պետդեպ

00:33, 11 փետրվար 2022 Հասարակություն

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Մոսկվա, Կիև և Բեռլին կատարած այցերի արդյունքները, հայտնում է swissinfo.ch կայքը։ «Պետքարտուղար Բլինկենի հետ քննարկել եմ Մակրոնի (Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն- Խմբ.) հետ Մոսկվա, Կիև և Բեռլին մեր այցերի արդյունքները: Մենք միասնական ենք և համակարգում ենք գործողությունները դեէսկալացիայի, երկխոսության և դիմակայունության խթանման համար»,- գրել է արտգործնախարարը Twitter-ում: Մինչդեռ Պետքարտուղարությունը հայտնել է, որ Բլինկենը Լը Դրիանի հետ քննարկել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը՝ «նպատակ ունենալով օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր խնդիրները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր