00:00:00

Արտակ Բեգլարյանն ընդունել է Նազիկ Ավդալյանին և Մարիաննա Մամյանին

20:30, 08 փետրվար 2022 Հասարակություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 8-ին ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ԼՂՀ սպորտի և սպորտային պարերի միության նախագահ և պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանին ու քարտուղար Սաթի Աթոյանին: Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Արցախում սպորտի զարգացման ու սպորտային պարերի հանրայնացման հետ կապված որոշ հարցեր, երկուստեք ընդգծվել է մարզական կյանքն աշխուժացնելու անհրաժեշտությունը: Իր խոսքում Արտակ Բեգլարյանը նշել է. «Պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի կարիք Արցախը շատ ունի, և ես համոզված եմ, որ հետևողական ու ինստիտուցիոնալ աշխատանքի միջոցով կարող ենք հասնել մարզական նորանոր հաջողությունների և՛ միջազգային, և՛ ներքին հարթակներում: Այդ առումով կարևորում եմ Հայաստանի Հանրապետության պրոֆեսիոնալ շրջանակների հետ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը հավաստիացրել են, որ իրենք պատրաստակամ են հնարավորինս աջակցելու Արցախում սպորտի և սպորտային պարերի զարգացման ջանքերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր