00:00:00

Հայաստան վերադարձած 8 գերիներից 2-ը՝ ռազմական ոստիկանությունում են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

19:19, 08 փետրվար 2022 Հասարակություն

Քննչական կոմիտեն երեկ՝ փետրվարի 8-ին, Հայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, բոլորն ազատության մեջ են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ Նա հայտնեց, որ ռազմագերիներից վեցը երեկ ազատ են արձակվել, իսկ երկուսը, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխվել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով։ Հետաքրքրվեցինք, թե նրանք դեռ որքան կմնան այնտեղ, Վարդան Թադևոսյանն ասաց, որ տեղյակ չէ: Անդրադառնալով այն լուրերին, թե հարցաքննությունն անցել է լարված մթնոլորտում՝ Թադեւոսյանն ասաց, որ այն տեւել է մոտ 7 ժամ, որի ընթացքում ռազմագերիների ծնողները հուզված սպասել են իրենց զավակներին, ինչպես նաև հերքեց, որ սպասելու ընթացքում որևէ միջադեպ է գրանցվել.
«Որևէ պատուհան չի կոտրվել, ընդամենը մի փոքր բորբոքված և հուզված են եղել ծնողները։ Այն լուրերը, թե ծնողներն ապակիներ են կոտրել, կեղծ են»,- եզրափակեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր