00:00:00

Անհետ կորածների բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել

21:40, 07 փետրվար 2022 Իրավական

Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը» փոխանցել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել», - մասնավորապես ասել է նա։ Ադրբեջանը, այսօր վերադարձնելով 8 հայ գերիների,հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ «ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր