00:00:00

ԱԺ միջադեպի գործով ընդդիմադիր պատգամավորի օգնականները տուժող են ճանաչվել

21:10, 07 փետրվար 2022 Իրավական

NEWS.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը եւ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը տուժող են ճանաչվել: Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ինչպես լրագրողներին պատմել էր ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան, ըստ Գեւորգյանի, մասնակցել են ՔՊ–ականներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր