00:00:00

Ավազակային հարձակման բոլոր հանգամանքները պարզվել են

17:37, 07 փետրվար 2022 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է hամակցված կերերի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, 53-ամյա տղամարդը, դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով և ձեռքերով հարվածներ է հասցրել Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող համակցված կերերի մասնագիտացված խանութի վաճառողուհու գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցնելով խոշոր չափերի՝ 880.000 ՀՀ դրամ գումար և աշխատակցուհուն պատկանող բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:  Քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր