00:00:00

Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. փաստաբանների ահազանգը

23:34, 06 փետրվար 2022 Իրավական

Նարեկ Մանթաշյանը այս պահին ՔԿՀ-ում խոշտանգման է ենթարկվում: Այս մասին հայտարարություն են տարածել «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի փաստաբանները: «Քիչ առաջ դուրս եկանք ՔԿՀ-ից: Գիշերը ժամը 1-ից Նարեկ Մանթաշյանը ունեցել է առողջական վիճակի սրացումներ և խնդրել կապվել իր փաստաբանների հետ և տեղափոխել իրեն հիվանդանոց կամ ցուցաբերել բուժօգնություն, սակայն ՔԿՀ պատասխանատուները զանգի հնարավորություն չեն տվել, քանի որ ԱԱԾ-ն արգելանք է դրել հեռախոսազանգեր կատարելու իրավունքի վրա, իսկ բուժծառայության ղեկավարը (աջ կողմի նկարում, Գարեգին Սարգսյան) պատասխանել է, որ պետք է մինչև երկուշաբթի սպասել, ինքը հանգստից վերադառնա և որոշի հիվանդանոց տեղափոխել, թե՝ ոչ, իսկ ՔԿՀ-ում համապատասխան բուժում իրականացնող բժիշկ չկա: Նարեկ Մանթաշյանի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաև, Տաթևիկ Հակոբյան»,- ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր