00:00:00

Երևանում 31-ամյա մոտոցիկլավարը Kawasaki մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել. կա վիրավոր

19:36, 06 փետրվար 2022 Իրավական

Այսօր՝ փետրվարի 6-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Մկրտիչ Ղազարյանը՝ իր վարած Kawasaki մակնիշի մոտոցիկլետով, Բաշինջաղյան - Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր