00:00:00

Քննիչը գողություն է կատարել

16:53, 06 փետրվար 2022 Իրավական

Հունվարի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, թարմ հետքերով բռնել են ենթադրյալ գողություն կատարողների, հայտնում է shamshyan.com–ը։ Այդ օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում Արթիկի ոստիկանները  «Կ. Գորոյան և գործընկերներ» ՍՊԸ-ին պատկանող քարհանքի տարածքից, որը գտնվում է Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել  2 քաղաքացու: Նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչներ, 31-ամյա  Քննիչ Կ.-ն և  33-ամյա Վարդան Մ.-ն: Կասկածյալները եղել են վերջինիս կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով: Տեղում անձնական խուզարկությամբ  նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ավտոմեքենայում հայտնաբերվել է նշված ՍՊԸ-ին պատկանող մոտ 40 մետր երկարությամբ «գերշե 35x3+10» տեսակի մալուխ: Հետագա ընթացքը պարզաբանելու նպատակով ոստիկանները մալուխը առգրավել են, այնուհետև ոստիկանության Արթիկի բաժին է հրավիրվել նշված ՍՊԸ-ի տնօրեն Սահակ Ափոյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատկանող քարհանքից է գողացվել այդ մալուխը, ինչի պատճառով ՍՊԸ-ին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս: Կասկածյալները բաց են թողնվել: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր