00:00:00

Դանակահարություն՝ գիշերային ակումբի մոտ

19:36, 05 փետրվար 2022 Իրավական

Փետրվարի 4-ին, ժամը 05.00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոտիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 24 տարեկան երկու երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբ: Ըստ բժշկի տեղեկանքների՝ երիտասարդներն ի վիճակի չէին բացատրություն տալու: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 04.30-ի սահմաններում Պտղնի համայնքի վարչական տարածքի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդները դանակահարել են միմյանց: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր