00:00:00

Վթար՝ Ծաղկաձորում, կա տուժած

13:09, 05 փետրվար 2022 Իրավական

Փետրվարի 5-ին, ժամը 01:34-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի 34/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտո­մեքենան (վարորդ՝ Ռ. Ն., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել սելավատարում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր