00:00:00

Բալահովիտում բախվել են ՊՆ շտապօգնության Գազելն ու Նիվան․ կան վիրավորներ

13:04, 04 փետրվար 2022 Իրավական

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 221717 մակնիշի ավտոմեքենաները։
Փրկարարները Նիվայից դուրս են բերել վիրավորին, ով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» ԲԿ։ Մեկ հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՊՆ բժշկական ավտոմեքենայով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր