00:00:00

Քրեակատարողական ծառայողների կողմից ատամնաբուժարանի սանհանգույցում հայտնաբերվել են թմրամիջոցներ

18:25, 03 փետրվար 2022 Իրավական

2022 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ատամնաբուժական կլինիկա տեղափոխված դատապարտյալ Կ. Շ.-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից: Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն և աղբամանի միջից հայտնաբերել փաթեթ ու 2 բջջային հեռախոս: Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին: Փաթեթում զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 29,8 գրամ քաշով և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,13 գրամ քաշով առանձնացված զանգվածներ: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր