00:00:00

Օպերացիա է տեղի ունենում դատավոր Բորիս Բախշիյանի գործով. հնարավոր դժգոհների են փնտրում. ահազանգում է փաստաբանը

13:54, 03 փետրվար 2022 Իրավական

Փաստաբան Երեմ Սարգսյանի հաղորդմամբ՝ խիստ հավաստի տվյալներով՝ արդեն 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Դավիթ Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բորիս Բախշիյանի գործով։ «Բոլորը հասկացել են, որ մեծ, շատ մեծ ապօրինություն են արել, այս օրերին լսել են տարբեր հմուտ իրավաբանների հրապարակային կարծիքներ ու փորձում են իրենց բացերը փակեն։ Այլ հնար չունենալով, ստիպված դիմել են ԱԱԾ գործակալական ցանցի օգնությանը, որպեսզի վերածեն Բախշիյանի դեմ ցուցմունք տվող վկաների։ Նաև Բախշիյանի դատական ակտերից հնարավոր դժգոհների են փնտրում։ Տղերք ապօրինության սլացող գնացքի պատուհանից մի վայրկյան նայեք ձեր խղճին ու հարցրեք՝ արժի՞ արդյոք (ու՞մ համար և ինչու՞)», - գրել է Բախշիյանի փաստաբանը: Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել: Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։ Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:
Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են. նման որոշում է կայացրել ԲԴԽ-ն։
Դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր՝  ժամը 18:00-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր