00:00:00

Արտակարգ դեպք Երևանում․ ուսանողների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

12:03, 03 փետրվար 2022 Իրավական

Դանակահարություն Երևանում։ Irakanum.am-ի տեղեկություններով երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մի խումբ ուսանողների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի մոտակայքում։ Մեզ հայտնի դարձավ, որ քոլեջի ուսանողները մոտ 15 հոգի միմյանց հետ վիճաբանել են, որի ընթացքում դանակահարվել է երկու ուսանող։ Նրանց տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ շտապ վիրահատել են։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ վիճաբանության մասնակից ուսանողներից մի քանիսին երեկ տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նշենք, որ այս քոլեջում առաջին անգամ չէ, որ վիճաբանությունն ավարտվում է դանակահարությամբ։ Նախորդ տարի ևս արտակարգ դեպք էր տեղի ունեցել նույն քոլեջում։ Քոլեջի 15 ամյա սանը դանակի մի քանի հարված էր հասցրել հասակակիցներից մեկին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր