00:00:00

Դատարանը մասնակի բավարարել է ՔՊ-ական ավագանու անդամների հայցը. «Ահարոն Խաչատրյան» դաշինքը կբողոքարկի այդ որոշումը

20:12, 02 փետրվար 2022 Իրավական

Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, մասնակի բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների հայցը եւ անվավեր ճանաչել այն որոշումը, որով արձանագրվել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Դատարանի որոշումն անհիմն ու ապօրինի էր։ Մեր փաստարկներին դատարանը չի անդրադարձել, մենք ապացուցել ենք, որ ՔՊ-ականները նիստի մասին տեղյակ են եղել, տեսել են, բայց չեն մասնակցել դրան, իսկ դատարանը անտեսել է մեր ապացույցները։ Մենք ամենայն հավանականությամբ կբողոքարկենք այս որոշումը Վերաքննիչ դատարանում, մեկ ամիս ժամանակ ունենք։ ՔՊ-ն պահանջել էր նաեւ, որ համայնքի ղեկավարի ընտրությունը եւս անվավեր ճանաչվի, բայց դատարանը չի բավարարել այդ մասը։ Դատարանը թերի ու անհասկանալի որոշում է կայացրել այն մտքով, որ Վերաքննիչ բողոք տարվի, կոպիտ ասած՝ իր վրայից գցել է այս գործը»,- նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր