00:00:00

Նախկին ռազմագերի Արեն Արամյանն ազատ կարձակվի. կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է

15:52, 01 փետրվար 2022 Իրավական

Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը, ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան  Արա Կարապետյանը։
«Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։
Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը», - գրել է փաստաբանը: Հիշեցնենք,որ նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր