00:00:00

Ոստիկաններն ապօրինի զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել

15:19, 01 փետրվար 2022 Իրավական

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մովսես գյուղի 35-ամյա մի բնակիչ տան բակում կանեփի ցողուններ է պահում և չորացնում: Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները հունվարի 26-ին այցելեցին նշված տուն: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։ Զննությամբ պատշգամբից հայտնաբերվեց կանեփի 4 ցողուն՝ մոտ 2 մետր երկարությամբ, իսկ տնից՝ մարիխուանայի նմանվող 40 գրամից ավելի զանգված: Բացի այդ, ոստիկանները նկուղից հայտնաբերեցին երեք պարկ վառոդ և 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ՝ մեկն առանց գնդակի: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր