00:00:00

Գողություն սրճեփի և քաղցրավենիքի սարքից. Քննչական կոմիտե (տեսանյութ, լուսանկարներ)

23:07, 14 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում սրճեփի և քաղցրավենիքի սարքից գողություն կատարած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. լույս ապրիլի 27-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի կենտրոնում գտնվող ՍՊԸ-ին պատկանող սրճեփի և քաղցրավենիքի վաճառքի սարքի դռները և հափշտակել մետաղադրամ ընդունող և մանրը վերադարձնող սարքերը, որոնց մեջ եղել է կանխիկ գումար: Բացի դրանից, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են քաղցրավենիքի սարքի դրամատուփը, որի մեջ ևս եղել է գումար: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 Նախաքննության ընթացքում ստացվել են սարքի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են երեք երիտասարդներ ինչ-որ գործողություններ կատարում և հեռանում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն դեպքի վերաբերյալ, ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
      https://www.youtube.com/watch?v=HP05hCDJfRY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր