Ռազմավարական մշակումների կենտրոնի (ՌՄԿ) ղեկավար, ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը համաձայնել է Հաշվիչ պալատի ղեկավարի պաշտոնի թեկնածու դառնալ «Եդինայա Ռոսիայից»: Նա այդ պաշտոնում իր խնդիրը համարել է ֆինանսական ոլորտում կոռուպցիայի նվազումը, փոխանցում է ТАСС-ը:
Մայիսի 11-ին հայտնի է դարձել, որ «Եդինայա Ռոսիան» Կուդրինին առաջարկել է դառնալ Հաշվիչ պալատի ղեկավարի պաշտոնի թեկնածու: Կուդրինի խոսքով՝ այդ առաջարկությունն անակնկալ է դարձել իր համար: