«Սիրելիներս, ես շատ ուրախ եմ, որ տրվել էր հնարավորություն ձեզ հետ աշխատելու համար։ Դա մեծ պատիվ է ինձ համար։ Վստահ եմ շարունակելու ենք համագործակցությունը: Շնորհակալություն։ Ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում»,- գրել է Անի Սմբատյանը։
Ավելի վաղ աշխատանքը չշարունակելու մասին էր հայտարարել նաև վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: Մյուս գերատեսչություններում այս առումով դեռեւս փոխատեղում չկա: