00:00:00

Սիրիր քո պետությունն ու հաղթանակներդ անգին, Մասիսը ինքնությունդ է, Արագածն էլ քո հոգին. Ռուբեն Մխիթարյան

11:13, 01 սեպտեմբեր 2026 Բլոգ

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով բանաստեղծություն է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև՝

Բարև որդիս, այսօր արդեն քո սեպտեմբերի մեկն է...

Լավ հիշիր, որ քո հայրենիքն ու քո հավատքը մեկն է,

Քո խաչը պահապան է քեզ, ինչպես որ քո ծնողը,

Անգին է հայրենիքիդ ամեն սանտիմետր հողը:

Ոսկի է քո հայոց լեզվի մեսրոպածնունդ տառը,

Պետք է արժեք ունենա խոսքիդ ամեն ասած բառը,

Հիշիր, որ պետք է լավ սովորես ազգիդ պատմությունը,

Որ քեզ չխաբի ղեկավարող թյուրիմացությունը...

Որդիս դու պետք է իմանաս, որ կյանքը բումերանգ է,

Որ ոչ թե սեւ է կամ սպիտակ, այլ վառ ու բազմերանգ է:

Հարգիր քո ուսուցիչներին, առույգ պահիր մտքերդ,

Գիտելիքով ամուր են կանգնելու հողին ոտքերդ…

Երբեք չներես անարդար ու անազնիվ պահվածքը,

Միշտ պետք է պարզ լինի հայի ճակատը ու հայացքը:

Սիրիր քո պետությունն ու հաղթանակներդ անգին,

Մասիսը ինքնությունդ է, Արագածն էլ քո հոգին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր