00:00:00

Մեր երեխաներն արժանի են ապրելու մի Հայաստանում, որտեղ հաջողության ճանապարհը որոշվում է ոչ թե կապերով, այլ գիտելիքով և կարողություններով. Մանուկյան

13:01, 01 սեպտեմբեր 2026 Բլոգ

«Սեպտեմբերի 1-ը պարզապես ուսումնական տարվա սկիզբ չէ․ այն գիտելիքի, կրթության և մեր երկրի ապագայի հանդեպ հավատը վերահաստատելու օրն է։ Շնորհավորում եմ մեր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ»,- նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ 

Նա համոզված է՝ ուժեղ պետություն կառուցվում է կրթված, ազատ մտածող և արժանապատիվ քաղաքացիներով։

«Եվ որքան էլ իշխանությունները խոսեն բարեփոխումների ու զարգացման մասին, պետության իրական վերաբերմունքն ապագայի նկատմամբ երևում է դպրոցում, ուսուցչի հանդեպ վերաբերմունքում և կրթության որակի մեջ։

Մեր երեխաներն արժանի են ապրելու մի Հայաստանում, որտեղ հաջողության ճանապարհը որոշվում է ոչ թե կապերով ու հովանավորչությամբ, այլ գիտելիքով, աշխատանքով և կարողություններով

Շնորհավոր Սեպտեմբերի 1

Արժանապատիվ Խաղաղություն մեր երկրին, իսկ մեր երեխաներին՝ գիտելիքով ու հաղթանակներով լի ճանապարհ»,- գրել է Մ.Մանուկյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր