00:00:00

9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում, դպրոցականների մասնակցությամբ, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին, դրանից 3 տարի անց...

11:35, 01 սեպտեմբեր 2026 Բլոգ

«9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում, մեծաթիվ դպրոցականների մասնակցությամբ, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին։ Դա Հայաստան համահայկական հիմնադրամի, ՀՀ և Արցախի կառավարությունների համատեղ քայլն էր՝ ուղղված Արցախի ռազմավարական զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը»,- հիշեցրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա շարունակել է. «Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առաջնորդությամբ առանցքային քայլ կատարվեց, որի ազդեցությունն ընդգծվեց ոչ միայն Արցախի և նրա շրջանների տնտեսական կտրուկ բարգավաճման, այլև 44-օրյա պատերազմի օրերին ռազմական նշանակության խնդիրների կատարման հարցում։

Դրանից 3 տարի անց՝ պատերազմի ավարտից մեկ ամիս հետո, կապիտուլյանտ իշխանությունը Քարվաճառի շրջանը հանձնեց Ադրբեջանին՝ դրանով իսկ ճանապարհ բացելով Արցախի ամբողջական օկուպացիայի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր