«Չեմ կարող հետը(Ռոբերտ Քոչարյանի) խոսել; Փաստաբաններն են խոսել, բժիշկներն իրենք են ասել, որ այս պահին պետք է լինի հսկողության տակ»,- հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Սեդրակ Քոչարյանի դատավարությունը՝ ասաց Լևոն Քաչարյանը։
Նա նշեց. որ հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը երկու շաբաթ առաջ ստենդավորվել էր։
«Խիստ ցուցում կար լինել հանգիստ, սթրեսից հեռու, նաև բժիշկների հսկողության տակ»,-ասաց Լևոն Քոչարյանը՝ հավելելով. որ հորը բերման են ենթարկել առավոտյան 7-ին, նա չէր հասցրել նախաճաշել և օրվա լարված ընթացքը ճնշման հետ խնդիրներ էր բերել։