00:00:00

Քաղաքապետարանն ու թաղապետարանը մեզ ներեցին, թողեցին ապրել. Շենգավիթի ապօրինի տների բնակիչներ

13:39, 01 սեպտեմբեր 2026 Հասարակություն

«Թաղապետարանում քննարկեցինք, ասացին, որ տարածքը պետք է քանդվի, բայց բնակտարածքը չի քանդվի այնքան ժամանակ մինչև իրենց կացարաններով չապահովեն»,- ասաց Շենգավիթ վարչական շրջանում նախորդ օրը ապօրինի տները քանդելու ժամանակ միջադեպի մասնակից բնակիչները։

Նրանք նշեցին, որ իրենց ուղղորդել են գնան դիմում գրեն, որպեսզի կացարանով ապահովեն։

«Քաղաքապետարանն ու թաղապետարանը մեզ ներեցին, թողեցին ապրել, հանկարծ այդտեղ աղբի տեղադրման շարժ չլինի«- ասաց բնակիչը։

պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն ասել է, թե ապօրինի տների բնակիչները այդ տարածքում շինաղբի տեղադրման համար գումար են վերցրել ՝ կանայք ասացին որ իրենք տեղյակ չեն դրանից։

«Իրենք լավ էլ գիտեն, թե ովքեր են եղել աղբը բերողները»,- ասաց բնակիչը ակնարկելով որ քաղաքապետարանի մեքենա է եղել։

Պատասխանելով միջադեպից հետո բերման ենթարկված որդու մասին հարցին՝ կինն ասաց.

«Հիվանդանոցում տեսել եմ որդուս, այնտեղ եմ եղել։ Հետո դուրս են հանել ձեռքռրին շղթա գցած, ասացին քննչական են տանում, բայց չէին բերել քննչական, տարել էին մեկուսարան, չգիտեմ ինչի համար»։

Նրա խոսքով, իր որդին վիճաբանության չի մասնակցել. «Ուղղակի Ալինան(քրոջ աղջիկը) որ հարվածել է, քեռի պաշտպանել է։ Ալինային միայն  գիշերը 12 են թողել որ տուն գա։

Երկու օր էլ հաց չի կերել, դեղերը չի խմել, առանց փաստաբանի չեն կարող խոսացնեն, որովհետև ոչ ադեկվատ մարդիկ են, երկրորդ կարգի հաշմանդամ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր