00:00:00

Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել

16:48, 29 հունվար 2022 Աշխարհ

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել  ավագ լեյտենանտ Բագիր Ֆուադ Ալլահվերդիին, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆին, շարքայիններ Հուսեյնով Մաշալլահ Ռովշանին և Քարիմով Յասին Յավերին հայտնաբերելու ուղղությամբ: Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 29-ի առավոտյան հայտնաբերվել են կրտսեր սերժանտն ու շարքայինները: Նրանց տեղափոխել են Քարվաճառի զինվորական հոսպիտալ։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում ավագ լեյտենանտի հայտնաբերման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր