00:00:00

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ

14:53, 29 հունվար 2022 Աշխարհ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային սպառազինելը, որոնք Կիևի ռեժիմին հրահրում են Դոնբասի բնակիչների դեմ բռնի արկածախնդրության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Радио Sputnik-ին, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Ակնհայտ է, որ Վաշինգտոնի կողմից Կիևի ռեժիմին նոր զենքերով անդադար ապահովելն իրականում դրդում է ռազմական արկածախնդրության՝ Դոնբասի բնակիչների դեմ։ Այսօր Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել քաղաքի մերձակայքում գտնվող Յասնոյե գյուղի բնակելի շենքի վրա»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների խոսքով՝ Վաշինգտոնն ամենօրյա ռեժիմով  «գովազդում» է իր  գործունեությունը՝ հարյուրավոր տոննա ռազմական օգնություն տրամադրելով, պատրվակ բերելով Ռուսաստանի Դաշնության կողմից ենթադրյալ հարձակումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր