00:00:00

Իրանում 16 մլն 175 հազարից ավելի մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանիչ դեղաչափ

22:27, 28 հունվար 2022 Աշխարհ

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 618 հազար 612 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 917 հազար 6 քաղաքացի, իսկ երրորդ, այսինքն՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 16 մլն 175 հազար 768-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին: Երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի, այսպիսով երկրում մահերի թիվը հասել է 132 հազար 356-ի: Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 16 հազար 757 նոր դեպք, որից 994-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահուևթյան նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 6 մլն 310 հազար 452 դեպքից առողջացել է 6 մլն 95 հազար 414-ը: 1323 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր