00:00:00

Ռուսաստանում վերջին մեկ օրում COVID-19-ով 14 հազար հիվանդ է հոսպիտալացվել

21:58, 28 հունվար 2022 Աշխարհ

Ռուսաստանում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 14 046 մարդ, ինչը 9,7%-ով ավելի է նախորդ օրվա համեմատ։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: «Հոսպիտալացումների աճ է գրանցվել 60 մարզում, երկու մարզերում իրավիճակը մնացել է անփոփոխ: Ռուսաստանի Դաշնության 23 շրջաններում գրանցվել է հոսպիտալացումների թվի նվազում»,- հայտնել են օպերատիվ շտաբից։ Ըստ աղբյուրի՝ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճը կազմել է 98 հազար դեպք։ Սա 9224-ով ավելի է, քան գրանցվել էր նախորդ օրը։ Նշվում է նաև, որ մեկ օրում մահացել է 673 մարդ։ Մոսկվայում մեկ օրում գրանցվել է COVID-19 վարակի 23 994 դեպք (նախորդ օրվա 26 586-ի դիմաց), հոսպիտալացվել է 1383 մարդ (նախորդ օրը՝ հոսպիտալացման 1459 դեպք)։ Ռուսաստանի Դաշնությունում օրական կտրվածքով ապաքինվել է 29 506 մարդ, մայրաքաղաքում՝ 5323 հիվանդ։ Ըստ շտաբի տվյալների՝ «Օմիկրոն» շտամի տարածումը գրանցվել է երկրի 74 մարզում՝ հունվարի 20-ի համեմատ, սա 19-ով ավելի է։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում համաճարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 11 մլն 502 հազար 657 դեպք, մահացել է 329 443 մարդ, ապաքինվել է 10 մլն 159 հազար 197 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր