00:00:00

Սերգեյ Բագրատյանը՝ Վայոց Ձորի մարզպե՞տ

20:30, 14 մայիս 2018

ԲՀԿ-ն նոր ձեւավորված կառավարությունում չորս նախարարի եւ մեկ փոխվարչապետի հաստիք ունեցավ: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր պահանջներ ունի: Irakanum.am-ի  ունեցած հավաստի տեղեկություններով ԲՀԿ-ականներ- Նիկոլ Փաշինյան հանդիպման ընթացքում բացի նախարարական պորտֆելներից, խոսք է գնացել մարզպետների պաշտոնների բաշխման մասին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը երեք մարպետի պաշտոն է ակնկալում: Շրջանառվող խոսակցությունների համաձայն Վայոց Ձորի մարզպետի պաշտոնին է հավակնում «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Վերջինս մեկ անգամ արդեն իսկ եղել է տվյալ մարզի ղեկավարը: Մասնավորապես Բագրատյանը 2010 թ. հուլիսի 8-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ, սակայն երկու տարի անց սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր