00:00:00

Հնարավոր է Փաշինյանի այցը Թուրքիա․ Չավուշօղլու

23:19, 27 հունվար 2022 Աշխարհ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը կորոշեն երկու երկրի հատուկ ներկայացուցիչները: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ երկխոսություն վարելուն: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ինչպես փոխանցում է Daily Sabah-ը, Չավուշօղլուի խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով բանակցորդ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին: Թուրք նախարարը հիշեցրել է, որ Անկարան ավելի վաղ հրավեր է ուղարկել նրանց անունով: Չավուշօղլուն հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարող է այցելել Անթալիա: «Նախօրեին հայտնի է դարձել նաև Հայաստանի վարչապետի՝ Անթալիա հնարավոր այցի մասին»,- ասել է Չավուշղլուն: Անթալիայի դիվանագիտական ֆորումը կանցկացվի մարտի 11-14-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր