00:00:00

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրենը, հնարավոր է, հայտնվի քրեական գործի թիրախում

20:15, 14 մայիս 2018 Իրավական

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանի կողմից կատարած չարաշահումների մասին դպրոցի աշխատակիցների կողմից հայտաարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին, հասարակության կամ պետության օրինական շահերին»։ Այդ մասին  տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։ «Դատախազությունից այդ դպրոցի վերաբերյալ համապատասխան  հրապարակումներն ուղարկվել էին ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ», - փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր