00:00:00

Ուկրաինացի զինծառայողն ինքնաձիգով կրակ է բացել մարդկանց վրա. կա 5 զոհ, 5 վիրավոր

17:20, 27 հունվար 2022 Աշխարհ

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին հաստատել է ուկրաինացի զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի ձերբակալումը, ով Դնեպրում կրակ էր բացել մարդկանց վրա։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրի մեքենաշինական «Յուժմաշ» գործարանի տարածքում «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակել է զինծառայողների պահակախմբի վրա, ինչի հետևանքով հինգ մարդ զոհվել է, եւս հինգը՝ վիրավորվել։ Այնուհետեւ զինծառայողը զենքով դիմել է փախուստի։
«Հինգ մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ կին, ևս հինգը վիրավորվել են։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Ռյաբչուկը հենց նոր ձերբակալվել է Դնեպրոպետրովսկի ոստիկանների կողմից։ Նա օրենքով սահմանված խստագույն պատիժը կստանա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ ղեկավարը։ Նրա խոսքերով՝ կստեղծվի հանձնաժողով 21-ամյա զինծառայողին նման գործողությունների դրդելու հանգամանքներն ուսումնասիրելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր