00:00:00

ԱՄՆ-ն բաց է երկխոսության համար և նախընտրում է կարգավորման դիվանագիտական ուղին. Բլինկեն

03:21, 27 հունվար 2022 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է անվտանգության երաշխիքների Ռուսաստանի առաջարկին ամերիկյան կողմի գրավոր պատասխանները փոխանցելու փաստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Բլինկենը, խոսելով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ,հայտնել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանին առաջ շարժվելու դիվանագիտական ուղին է առաջարկել: «ԱՄՆ-ն բաց է երկխոսության համար և նախընտրում է կարգավորման դիվանագիտական ուղին: ՌԴ առաջարկներին ԱՄՆ պատասխանն ամբողջովին կոորդինացված է իր դաշնակիցների և Ուկրաինայի հետ»,- հայտնել է պետքարտուղարը: Նա տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ պատասխանները փոխանցվել են նաև Կոնգրեսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր