00:00:00

Նոր Նորքում դանակահարել են երկու երիտասարդի. դեպքի վայրում գտել են արնանման հետքեր, 8 մահակ, կոտրած ապակիներ

19:29, 14 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:25-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության են տեղափոխվել Երեւանի երկու բնակիչ, նրանցից մեկը՝ ծնված 1993թ.՝ պոլիտրավմա, որովայնի առաջային պատի կտրած վերք ախտորոշմամբ, իսկ 1997թ. ծնված երիտասարդը՝  պոլիտրավմա, որովայնի գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), երիտասարդները ճանաչվել են տուժող եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Երեւան քաղաքի Բակունցի 1-ին նրբանցքի բակային հատվածներից մեկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր, թվով 8 հատ մահակի նմանվող փայտյա եւ կոտրված ապակու կտորներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած  անձի (անձանց) ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր