00:00:00

Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

12:06, 22 հունվար 2022 Աշխարհ

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում: Հունվարի 21-ին գերատեսչությունում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից հրադադարի  ռեժիմի խախտման չորս փաստի մասին: «Վերջին մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է մեկ անգամ»,-ասել  է գերատեսչության ներկայացուցիչը: Գերատեսչությունում հավելել են, որ կրակոցների ժամանակ ուժայինները նռնականետեր են կիրառել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր