00:00:00

Երեւանյան տներից մեկի գոմում գլխի բազմաթիվ վնասվածքներով դի է հայտնաբերվել

17:02, 14 մայիս 2018 Իրավական

Երեւանում, այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին ջնջխված է՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ՝ 60-ամյա Գեւորգ Մաթոսյանն է։ Քանի որ դին անճանաչելի է եղել, որոշվել է այն տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ կատարվելու է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր