00:00:00

Նպատակը Հայաստանի հետ ամբողջական կարգավորումն է. Հայաստանն էլ սրանից շատ գոհ է. Չավուշօղլու

22:15, 20 հունվար 2022 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ, Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը «քննարկել են գործընթացը մեկնարկի նպատակները և ակնկալիքները»: «Նպատակը Հայաստանի հետ ամբողջական կարգավորումն է: Մենք այս մասին հայտարարել ենք: Հայաստանն էլ սրանից շատ գոհ է: Կքննարկենք նաև այն, թե բացի թռիչքները սկսելուց և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց, ուրիշ ինչ քայլեր կարելի է անել: Հատուկ ներկայացուցիչներն աշխատելու են այս ամենի ուղղությամբ, ինչպես նաև քննարկվելու են փոխվստահության մակարդակը բարձրացնող քայլերը»,- ասել է թուրք նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր