Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Չիոտտին, ով «փորձել է սադրիչ նպատակներով վիրավորել Ադրբեջանի նախագահին», պետք է խիստ նկատողության ու պատժի արժանանար։
«Սակայն, փոխարենը Ֆրանսիայի արտգործնախարարը «ձևով և բովանդակությամբ անընդունելի» է անվանել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը «դիվանագետին ոչ հարիր» է համարել.
«Նախարար Լը Դրիանի կողմից մեկ այլ պետության ղեկավարի հայտարարությունն անպատասխանատու և անընդունելի մեկնաբանելը հակասում է դիվանագիտական ավանդույթներին։ Ցավով ենք նշում, որ Ֆրանսիայի նման պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի նախարարը դա չի հասկանում»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Բաքուն նաև հերթական անգամ սպառնացել է Փարիզին.